ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Եթե Սերժ Սարգսյանը թաքնվի, Վանեցյանը կհայտնաբերի՞. «Հրապարակ»
09:20, 19.03.2019 | mamul.am
4190 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Պրն Սիմիդյան, Նիկոլ Փաշինյանն իր «վտարանդիության» 11 ամիսն անցկացրել է Ձեր տանը. ի՞նչ էիք անում` չէ՞ր ձանձրանում Փաշինյանը ողջ օրը։ «Նորմալ, մի տան մեջ ապրում էինք»: Իսկ հարևաննե՞րը։ «Տեղյակ չէին»: Բա Ձեր տուն իսկի մարդ չէ՞ր գալիս։ «Իհարկե, գալիս էին. մեր տունը երկու հարկ է, ինքը հիմնականում մնում էր երկրորդ հարկում»: Իսկ ներքին տագնապ ունեի՞ք, որ, ահա, մեկ էլ ու կարող է Գորիկ Գուրգենիչը հայտնվի, և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին մեղադրեն «իմանալ-չհայտնելու» հոդվածով:

«Բացարձակ. մենք համոզված էինք, որ ամեն ինչ ճշմարտության ու լավի համար է արվում»: Այն ժամանակ տեսակետ կար, որ ԱԱԾ-ն չէր ցանկանում հայտնաբերել նրան։ «Հատուկ ծառայությունները ջանք չեն խնայել, որ նրան հայտնաբերեն։ Չկարողացան»: Վանեցյանը կկարողանա, չէ՞, հիմա հայտնաբերել, եթե Սերժ Սարգսյանը թաքնվի։ «Եսի՞մ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր