ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնին էր 30 տարի
18:30, 19.03.2019 | mamul.am
8001 | 0

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին:

«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ,- հայտարարել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով ղազախ ժողովրդի առջև երկրի հեռուստաալիքներից,- այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ղեկավարի պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»:

Երկրի նախագահի լիազորություններն անցել են խորհրդարանի նախագահին՝ Կասիմ Ժոմարթ Տոկաևին՝ մինչև երկրում ընտրությունների անցկացումը:

Նազարբաևն, ով այս տարի կդառնա 79 տարեկան, Ղազախստանի առաջին և առայժմ միակ նախագահն է: 1991 թվականից ի վեր նա մի քանի անգամ հաղթել է ընտրություններում: Վերջին անգամ՝ 2015-ի արտահերթ ընտրություններին, հավաքել է 97,75% քվե: Նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր 2020-ին:

Հավելենք, որ 2007 թվականին երկրի խորհրդարանը նրան՝ որպես երկրի առաջին նախագահի, հնարավորություն էր տվել առաջադրվել անսահմանափակ քանակությամբ:

Հավելենք, որ Նազարբաևը շարունակելու է մնալ Ղազախստանի Անվտանգության խորհդրի նախագահի պաշտոնում՝ ցմահ:

Նուրսուլթան Նազարբաևը լքում է Ղազախստանի նախագահի պաշտոնը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր