ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայաստանում է Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությունը
21:45, 19.03.2019 | mamul.am
1743 | 0

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն ընդունել է Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական կոմիտեի քարտուղար Թոմաս Բրո-Ռասմուսենին և զարգացման դեպարտամենտի պատասխանատու Ֆրանսուա Վոտեսին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի և Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի համագործակցությունը ոչ միայն վոյելբոլի զարգացման, այլև այդ մարզաձևի մասսայականացման և տարածման գործում:

«Տարեցտարի վոլեյբոլը մեր երկրում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, ինչը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքի արդյունքն է: Իհարկե, համագործակցությունը մարզաձևի միջազգային կառույցների և մասնավորապես Եվրոպական կոնֆեդերացիայի հետ նպաստում է ֆեդերացիայի կողմից նախանշված ծրագրերի իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը:

Հյուրերը Հայաստանում են հանրակրթական դպրոցներում անցկացվող «Վոլեյբոլը՝ դպրոցներում» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Եվրոպական կառույցի ներկայացուցիչները հանդիպելու են նաև ծրագիրն իրականացնող Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքային խմբի անդամներին, ներկա են գտնվելու ծրագրի շրջանակներում Երևանի № 171 դպրոցում կազմակերպված վոլեյբոլի փառատոնին:

Նշենք, որ ծրագիրը քառամյա է, այն մեկնարկել է 2018 թվականին: Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարի 12 դպրոցներում անցկացնել վոլեյբոլի փառատոն՝ հանրակրթական դպրոցներին տրամադրելով մասնագիտական մարզագույք (վոլեյբոլի ցանց և գնդակ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր