ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ջեյմս Թուֆենկյանի ոգևորությունը հրաշալի նշան է». Արսեն Խառատյան
22:25, 19.03.2019 | mamul.am
3115 | 0

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեգործությունից դեպի ներդրում

Ջեյմս Թուֆենկյանի ոգևորությունը հրաշալի նշան է: Մեծ հույս ունեմ, որ բացի բարեգործությունից Ջեյմսը կվերադառնա դեռևս 20 տարի առաջ սկսած Թուֆենկյան հյուրանոցային ցանցի (10 հյուրանոց, մեկական ամեն մարզում) գաղափարին, իմա` ներդրումներին: Երևանում, Ծափաթաղում, Ձորագետում և Դիլիջանում դրանք ոչ միայն զբոսաշրջությունն են խրախուսել, այլև յուրօրինակ ճարտարապետական ձեռագիր թողել: Ցավոք ավարտին չհասցվեց Արենիի Թուֆենկյանը, դե իսկ ծրագրի վերականգնման պարագայում մնացած 6 մարզերն ու տուրիզմն ընդհանրապես հաստատ կշահեն:

Ասածս էն ա, որ այժմ հրաշալի հնարավորություն ունենք բարեգործությունից ներդրումների անցնելու, ինչը` ըստ իս, Հայաստան-սփյուռք երկխոսության առանցքում պիտի լինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր