ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դեռ հարցական է՝ Նազարբաևը հրաժարական տվե՞ց, թե՞ դարձավ գորշ կարդինալ». Աշոտ Ասատրյան
14:45, 20.03.2019 | mamul.am
3451 | 1

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ հարցականի տակ է՝ Նազարբաևը հրաժարական տվեց, թե՞ դարձավ գորշ կարդինալ ու կշարունակի ղեկավարել երկիրն ընդհատակից։ Նազարբաևը կշարունակի ղեկավարել «Նուռ Օտան» կուսակցությունը։ Նա կմնա նաև Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում։ Ղազախստանի սահմանադրության համաձայն Նազարբաևին շնորհված է Ազգային առաջնորդի պաշտոնական տիտղոս։ Այդ կարգավիճակը նրան ցմահ շնորհում է իշխանական որոշ լծակներ, ինչպես նաև իրեն և իր ընտանիքի անդամներին ազատում է քրեական հետապնդումներից։ Փաստացի Նուրսուլթան Նազարբաևը հրաժարականից հետո իր ձեռքի տակ ունենալու է լծակներ պետության գործերին միջամտելու համար։ Մեծ է հավանականությունը, որ 30 տարի երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած դեռ միակ նախագահը բացի պաշտոնապես ստացած լծակներից օգտագործի նաև նրանք, որոնց իրավունքը չունի՝ որպես նախկին նախագահ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր