ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանվեց Նուրսուլթան
11:25, 20.03.2019 | mamul.am
9051 | 0

Ինչպես հայտնել էինք, Ղազախստանի նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Աստանան անվանակոչել ի պատիվ Նուրսուլթան Նազարբաևի, փոխանցում է Tengrinews.kz-ը: «Անհրաժեշտ է հավերժացնել մեր մեծ ժամանակակից, երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը: Մեր մայրաքաղաքը պետք է կկրի նախագահի անունը և կոչվի Նուրսուլթան»,- հայտարարել էր նա:

Քիչ առաջ Ղազախստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական այդ փոփոխությունը: Փաստաթուղթը կներկայացվի երկրի նախագահի պաշտոնակատարի ստորագրմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր