ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը ունեն վճռականություն ու կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու». ԱԳՆ մամուլի խոսնակ
13:00, 20.03.2019 | mamul.am
2572 | 0

«ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեի հանդիպման ժամանակ»,- այսօր, ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի 13-ին արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետերի կիրառմանը:

Խոսելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների մասին՝ Աննա Նաղդալյանը նշեց. «Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է և այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրաձայնել է ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանն ունեն վճռականություն ու կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու. այս հարցը որևէ մեկը թող դա կասկածի տակ չդնի: Այդ վճռականությամբ է պայմանավորված նաև մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր