ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայ մարզիկները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հատուկ օլիմպիական խաղերում
13:05, 20.03.2019 | mamul.am
1871 | 0

Մարտի 8-ից 22-ն Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիական ամառային համաշխարհային խաղերում, որին մասնակցել է 190 երկրի 7500 մարզիկ, հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել:

Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող մրցաձևում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Աթլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզ մեդալ է նվաճել (մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր