ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը մենակ չեն ու չեն մնալու». Արթուր Սաքունց
16:20, 20.03.2019 | mamul.am
6086 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ կարևոր հանգամանք արձանագրեմ՝ Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը մենակ չեն և չեն մնալու, քանի դեռ քաղաքական կամք կդրսևորեն իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետության կայացման և զարգացման ուղղությամբ հետևողական և շարունակական քայլեր կկատարեն, և որևէ աջակցություն չեն ունենա, եթե նահանջեն այդ դիրքերից:

Ակնկալվող բարեփոխումները՝

- Նոր վստահելի և արդարադատություն իրականացնող, ինքնակառավարվող, անկախ դատական իշխանության ձևավորում, որը ներկայումս բացակայում է,

- նախկին ողջ ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժած քաղաքացիների իրավունքների խախտման ճանաչում, փոխհատուցման տրամադրում,

- հակակոռուպցիոն հստակ, արդյունավետ քաղաքականության իրականացում, այդ նպատակով մարմինների և օրնսդրության ձևավորում,

- կրթության բարեփոխումներ,

- արտաքին բնագավառում ինքնիշխանության դիրքերի վերականգնում և զարգացում,

Սա այնքան ակնհայտ է. այս մասին բազմիցս նշվել է: Իսկ եթե «Իմ քայլը» կնահանջի այս դիրքերից կամ իշխանությունը հետևողական չլինի այդ ուղղությամբ, բնականաբար կարժանանա խիստ քննադատության: Բայց սա միաժամանակ չպետք է և չի կարող որևէ կերպ հույսեր առաջացնել ՀՀԿ-ական, քոչարյանական գծի վրա գտնվողներին, թե ներկա իշխանության քննադատությունն իրենց համար կանաչ ճանապարհ կարող է բացել իշխանության վերադառնալու համար: Նման հույսերը ոչ միայն անհիմն են, այլև վտանգավոր են առաջին հերթին հենց իրենց և իրենց աջակիցների համար: Դուք մերժված եք այլևս, ու մերժված էլ մնալու եք, և այդ մերժումը չի կարող փոխվել եկեղեցիներում Ձեր կողմից վառվող մոմերի քանակից կամ մեղքերի թողության նպատակով աղոթքների քանակից... Հայաստանի Հանրապետությունում այլևս ընտրություններով մերժվել են ոչ միայն կոռումպացված, անպատժելի, հակամարդկային, հակաքաղաքակրթական մոտեցումներն ու կուսակցությունները, այլև մերժվելու են ակնկալվող բարեփոխումների համար ոչ հետևողական ջանքեր չգործադրածները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր