ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է». Արսեն Թորոսյան
22:10, 20.03.2019 | mamul.am
2238 | 0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայությունների որակին:

Այցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվելիք Պերինատալ կենտրոնի կառուցվածքը: Առաջարկվել է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ կողմերի քննարկում:

Տնօրինության հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է, և ոլորտի հարցերն անձամբ իր ուշադրության կենտրոնում են: Քննարկվել են նաև այս ոլորտում առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները, ռազմավարությունը:

«Միշտ կարիք կա զարգացնելու մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը, որպեսզի հնարավորինս նվազի մայրական և մանկական մահացության ցուցանիշը»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է 2016-ին` մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք , որից 2-ն են մանկաբարձական: 2019 թվականին գրանցվել է մայրական մահացության միայն մեկ դեպք:

Ըստ վիճակագրության պետական կոմիտեի կարող ենք արձանագրել, որ առկա է մանկական մահացության դեպքերի նվազում: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին` մահացության 370 դեպք, 2016`-ին 356, 2017-ին` 307, 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր