ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՏՄՊՊՀ-ն պատասխանել է Էդմոն Մարուքյանի՝ կաթի մթերման ցածր գների վերաբերյալ հարցին
14:50, 21.03.2019 | mamul.am
2477 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօր ստացել ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը մեր կողմից բարձրացված՝ կաթի մթերման ցածր գների վերաբերյալ։

Հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ գյուղացիական տնտեսությունների կողմից մթերման հանձնվող կաթի գների և դրա իրացումից ակնկալվող արդյունքի վրա էական ազդեցություն են ունենում կաթի արտադրության սեզոնայնությունը, որակական հատկանիշները, արտադրական ինքնարժեքը, ինչպես նաև կաթի փոշու և կարագի շուկաներում առաջարկի և պահանջարկի վրա ազդող գործոնները։

Նշվում է նաև, որ կաթ մթերող առանձին ընկերություններ բարձր որակի կաթը մթերում են 200-250 դրամով և պատրաստակամ են նշված գներով ամբողջ տարվա համար կնքել բարձր որակի կաթի մթերման պայմանագրեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր