ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Համերգներ` նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին
21:05, 22.03.2019 | mamul.am
1978 | 0

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվում է 2 համերգ` նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Ս. թ. մարտի 21-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռ. Մլքեյան) տեղի է ունեցել «Չարենցի հետ» խորագրով համերգը: Ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները՝ Եղիշե Չարենցի խոսքերով:

Ս. թ. մարտի 26-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Յոթ խմբերգ» խորագրով համերգը` Ավետիք Իսահակյանի խոսքերով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր