ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Դեպի Լոռու բերդ էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ. երեխան վայր է ընկեր 150 մ բարձրությունից
18:50, 22.03.2019 | mamul.am
17313 | 0

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում, Լոռի բերդում 150-200 մետր բարձրությունից երեխա է գլորվել անդունդը։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այս պահին փրկարարները հայտնաբերել են ընկած քաղաքացուն, ով, պարզվել է, մահացել է։ Նա Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանում սովորող, 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր դպրոցական ընկերների ու դասվարի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Դեպի Լոռու բերդ էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ. երեխան վայր է ընկեր 150 մ բարձրությունից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր