ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Կա մեկ հարց, որը պատշաճ ուշադրության չի արժանանում». Արթուր Սաքունց
21:05, 23.03.2019 | mamul.am
4329 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա մեկ հարց, որն այսպես կոչված գտնվում է մակերեսին և չի նկատվում կամ պատշաճ ուշադրության չի արժանանում:

Խոսքը Ռ. Քոչարյանի ՀՀ քաղաքացիության մասին 1998թ. տրված տեղեկանքի մասին է, որով նա մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին:

Այստեղից է սկսվում իրավական հիմնավորումը, թե արդյոք նա իրավունք ուներ առաջադրել իր թեկնածությունը որպես ՀՀ նախագահական ընտրություններում: Նաև այս տեղեկանքի իրավական գնահատականով է պայմանավորված այն խնդրի լուծումը, թե արդյոք 1998թ. նախագահական ընտրությունները կարելի է համարել օրինական, և, հետևաբար, արդյոք իրավաչափ է նրա՝ որպես ՀՀ նախագահ անձեռնմխելիության ձեռք բերումը:

Ինչևէ, վերստին նման հարցեր ծագում են ՀՀ նախագահական բոլոր ընտրությունների հետ կապված, և այս բոլոր խնդիրների լուծումը գտնվում է անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում, որպեսզի զերծ մնանք հատվածային կամ ընտրովի մոտեցումներից և նման հանրային ընկալումներից:

Ճշմարտության բացահայտումն ու նրա իրավական ամրագրումը միակ երաշխիքն է, մեր հետագա զարգացումներում նման կեղծիքներից զերծ մնալու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր