ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Քոչարյանը ծանո՞թ է Շիրխանյանի նամակին․ պարզաբանում է պաշտպանը
19:10, 23.03.2019 | mamul.am
5991 | 0

«Երեկվա դրությամբ, իրա խոսակցությունից էդպիսի տպավորություն չստացա, որ ծանոթ է Շիրխանյանի նամակին: Ես ինքս էդ նամակի մասին իրեն չասացի. ավելորդ ինֆորմացիայով ծանրաբեռնել չեմ ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` պատասխանելով հարցին՝ Քոչարյանը ծանոթացե՞լ է Շիրխանյանի աղմկահարույց նամակին:

Արդեն հայտնել էինք, որ օրերս պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին:

Տեղեկացնենք, որ Հայկ Ալումյանը զբաղվում է նաև Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ: Հիշեցնենք՝ Շիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել Նորքի զինված խմբի գործով: Նախորդ տարի նրա խափանման միջոց կալանավորումը փոխվել էր ու նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր