ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Տեղ գյուղում մեծանալիս սեՌժիկենց գոմում էլ էր երևի թրիքի վրա գորգ գցած». Լիզա Ճաղարյան
17:00, 24.03.2019 | mamul.am
9842 | 1

Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Ժողովուրդ, իրո՞ք էդքան դժվար է հասկանալ, որ էդ շաբաթօրյակի գերնպատակը քաղաքացիներին երկիրը մաքուր պահելու անհրաժեշտության մասին հիշեցնելն էր, վարչապետի ու մնացած պետական այրերի «շոուն» էլ հենց դրա համար էր, որ մարդիկ տեսնեն՝ նույնիսկ պետական այրերը չեն խորշում կռանալ ու աղբը հավաքել, եւ քաղաքացիներն այսուհետ իրենց «պատվից» վեր չհամարեն՝ կռանալ ու թուղթը վերցնել գետնից, նետել աղբարկղը։
Ձեր սրտին թունդ կպել է, որ երկիրը մի քիչ մաքրվել է աղբից, էլի թող կպչի, բայց թմբկահարել, թե ինչու են գովազդել իրենց կատարած գործը, կներեք՝ դժվար է հասկանալ։
Լավ են արել՝ գովազդել են, ճիշտ են արել, ավելի շատ պետք է գովազդեին։ Ու եթե ցանկացած Հայաստանի քաղաքացի թուղթն աղբարկղը գցելիս ինքն իրեն նկարի ու գովազդի, էլի շատ ճիշտ կանի։
Ի դեպ, ժողովրդին եմ դիմում, կիսախելագար միմոս ԷՇարմազանովներին չի խոսքս ուղղված, որոնց պախանը «խալու» վրա էր կանգնում ծառ տնկելիս։
Տեղ գյուղում երևի մեծանալիս սեՌժիկենց գոմում էլ էր թրիքի վրա գորգ գցած»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր