ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Լավ է ուշ քան ավելի ուշ». Սերգեյ Ղահրամանյան
01:05, 25.03.2019 | mamul.am
7730 | 0

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք (PTZ):

Էս հատվածում դեռ անցած տարվանից պետք ա տեղադրվեր տեսախցիկ, բայց լավ է ուշ քան ավելի ուշ։

Ընդ որում, վերջին ամիսներին համացանցում բազմաթիվ նկարներ ու վիդեոներ էին տեղադրվում այս հատվածից կարգազանց վարորդների մասնակցությամբ (հետիոտնային անցման վրա կայանողներ, երկրորդ շարք կայանողներ և այլն) ու շատ ճիշտ որոշում են կայացրել այստեղ տեսախցիկ տեղադրելով։

Բայց մյուս կողմից էլ այս ամենի մասին մենք հիմա հայտնում ենք, որ անակնկալի չգաք և այդ վայրում ավելի ուշադիր վարեք մեքենան։

Ընդ որում, Վարդանանցի դիմացի թեք են կայանում մեքենաները, այնտեղի համար դեռ պետք ա հստակեցվի թույլատրվում ա թե ոչ թեք կայանել այդ մի փոքր հատվածում ներս ընկած վայրում ոչ զուգահեռ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2658 | 0
դեպի վեր