ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մի՞թե այս թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ծաղրի են ենթարկում իրենց վիշտը». Արման Աբովյան
09:55, 25.03.2019 | mamul.am
8557 | 0

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգերին խաղաղության նախապատրաստելու ադրբեջանական հայեցակարգը: Անգամ չգիտեմ, թե ինչպես բնութագրել այս լուսանկարը: Եթե ավելի ստույգ արտահայտվեմ, ապա սա սյուրռեալիստական ֆիլմի կամ կատակերգական ներկայացման պաստառը չէ, այլ հայկական լեռներում զոհված ադրբեջանցի զինվորականների ծնողներն են։ Ես գիտակցաբար չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ ադրբեջանական զինվորները դարձան էժանագին «թնդանոթային մսացու» ադրբեջանական ղեկավարության համար և ի՞նչ էին իրենք կորցրել հայկական պետությունների սահմանների մոտ: Ինձ պարզապես հետաքրքրում է մի բան՝ մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը: Թեև, ինչո՞ւ եմ զարմանում... նրանք արդեն իրենց ընտրությունը կատարել են այն ժամանակ, երբ չեն դիմադրել իրենց զավակներին հայկական լեռներում մեռնելու ուղարկելիս՝ հանուն ադրբեջանական ղեկավարության մարդակերական քմահաճույքների համար, ուստի ամեն ինչ արդար է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր