ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տիգրան Կիրակոսյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե, Սամվել Բադալյանը՝ բրոնզե մեդալակիր
15:30, 25.03.2019 | mamul.am
1911 | 0

Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որն ունի սամբոյի աշխարհի գավաթի կարգավիճակ: Ստուգատեսին մասնակցում է 200 մարզիկ՝ աշխարհի 33 երկրից:Հայաստանի ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալներ:
Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որ մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի:
Իսկ մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սամվել Բադալյանը։

Սամվել Բադալյանը` բրոնզե մեդալակիր
Տիգրան Կիրակոսյանը՝ արծաթե մեդալակիր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր