ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչպես ճիշտ ըմբռնել ժամանակակից Իրանը». Վարդան Ոսկանյան
04:20, 27.03.2019 | mamul.am
2496 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակակից Իրանը ճիշտ ըմբռնելու համար պետք է այն դիտարկել ոչ միայն Իսլամական Հանրապետության հանրաճանաչ կաղապարի մեջ, այլ նաև դրան զուգահեռ և ոչ պակաս արդյունավետ աշխատող իրանական, ըստ էության, ազգայնական կամ կայսերական գաղափարական տիրույթում, համաձայն որի՝ Իրանի պատմական և մշակութային տևականությունն ու գերակայությունն անկասելի են նույնիսկ պատմական և մշակութային անկման փուլերում։ Այսինքն, համաձայն այդ գաղափարի, ենթադրվում է, որ Իրանը հազարամյակներ ի վեր տևական ու անընդհատ բնույթ ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային համակարգ է, որի նպատակը ոչ թե «շարքային պետության» կաղապարում գոյատևելն է, այլ առնվազն Մերձավոր Արևելքում բացառապես գերտերության կարգավիճակ ապահովելը, որի համար որպես հիմնավորում իրանցիները հաճախ դիմում են պատմությանը և մշակույթին։ Միայն այս համատեքստում կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ է, դիցուք, այս տարվա իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ Իրանի նախագահը շնորհավորում ոչ միայն իրանցիներին, այլ նաև այդքան մեծ թվով տարածաշրջանային պետությունների, որոնցից, օրինակ՝ Հայաստանում, մարտի 21-ը պաշտոնապես չի նշվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր