ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Փառատոն՝ «Նորաձևություն առանց սահմանների»
20:10, 26.03.2019 | mamul.am
2705 | 0

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. մարտի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Նորաձևություն առանց սահմանների» խորագրով փառատոն:

Փառատոնի և ցուցադրությունների ընթացքում կհնչեն սիրված երգիչների կատարումներ։ Հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց մայրերը, արհեստավարժ անձնակազմի օգնությամբ և կազմակերպմամբ կներկայացնեն հագուստի 3 ցուցադրություն, կօգնեն պատշաճ ներկայացնել հագուստները, քայլել պոդիումի վրա։

Ցուցադրության վերջում կլինեն պարգևատրումներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր