ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է
23:20, 26.03.2019 | mamul.am
2216 | 0

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 14:30-ին: Իսկ մինչ այդ՝ այսօր բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, թե Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործից մաս է անջատվել, որով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ հետազոտվող փաստաթղթերը գործի անջատված մասով հրապարակման ենթակա չեն։

Միջնորդությանն առարկությամբ հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշելով՝ ներկայացած բողոքի շրջանակներում նախաքննական տվյալ պարունակող փաստաթղթեր չեն հետազոտվելու, ուստիև, պաշտպանը խնդրել է մեղադրանքի կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել:

Դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, սակայն սահմանափակել է լրատվամիջոցների կողմից իրականացվող տեսանկարահանումը՝ թույլատրելով ընդամենը 10-ը րոպե նկարահանել:

Ինչ վերաբերում է ձայնագրառմանն, ապա այս մասով՝ սահմանափակումներ չկան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր