ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Արմեն Աշոտյանի բաց նամակը՝ Արթուր Վանեցյանին
12:45, 09.04.2019 | mamul.am
8702 | 6

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարոն Վանեցյան, մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ և վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդու առողջությամբ, արձանագրելով հետզհետե խորացող իր տարօրինակ վարքագիծը, ինչպես նաև հիմք ընդունելով Կառավարության նիստին կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարելու համար Ձեզ տրված հանձնարարականը, առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները և հարկադրական բուժզննության ենթարկել նրան։ Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։

Հարգանքով՝ Ա. Աշոտյան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր