ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քոչարյանա-հանրապետականները սաբոտաժի նոր ռազմավարություն են մշակել
14:35, 11.04.2019 | mamul.am
17635 | 2

Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչպես որոշ քաղաքացիներ ավտոմեքենաները վարում են առանց պետհամարանիշերի և բացահայտ տեսանելի օրինախախտումներով՝ զուգահեռաբար աղտոտելով ճանապարհները` ընթացքից ճանապարհներին աղբ նետելով: Հատկանշական է, որ լուսանկարներն ու տեսանյութերը ոչ միայն Երևանից են, այլ Հայաստանի տարբեր մարզերից: Համաձայն շրջանառվող տեղեկությունների, թանկարժեք ավտոմեքենաներից բացի, նկատվում են նաև սովետական արտադրության հին ավտոմեքենաներ:
Ասում են, որ Քոչարյանին և հանրապետական կուսակցությանը հարող ուժերը մշակել են նոր ռազմավարություն. հանրությանը զայրացնել առանց պետհամարանիշերի, օրինախախտումներով, մեծ արագությամբ վարվող ավտոմեքենաներով և ցույց տալ, որ նոր Կառավարության օրոք անօրինականությունն աճում է, չի զսպվում և խրախուսվում է: Ըստ տեղեկությունների, վերջիններին հանձնարարված է կատարել հնարավորինս շատ օրինախախտումներ` առանց տուգանքի չափի մտավախության, իսկ ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում հայտնվելու, կամ քաղաքացիների կողմից դիտողությունների արժանանալու դեպքում դրսևորել ընդգծված արհամարհական և ագրեսիվ կեցվածք: Ասում են նաև, որ կատարված օրինախախտումների տուգանքները վճարում են նախկին իշխանությունների և Քոչարյանի աջակիցների կողմից` երրորդ անձանց միջոցով` վճարային տերմինալներով կամ առցանց վճարման համակարգերով:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր