ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Յուրի Գագարին. մարդու առաջին թռիչքը տիեզերք
14:05, 12.04.2019 | mamul.am
6246 | 0

1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը դարձավ համաշխարհային պատմության մեջ առաջին մարդը, որը թռիչք իրականացրեց դեպի տիեզերական բաց տարածություն։ «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ էր գտնվում Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս եկավ տիրեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք կատարեց Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։

Առաջին տիրեզերական թռիչքն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրության ալիք բարձրացրեց, իսկ անձամբ Յուրի Գագարինը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում։ Արտասահմանյան երկրների կառավարությունների և հասարակական կազմակերպությունների հրավերով Գագարինը մեկնեց աշխարհի երեսուն երկիր։ Շատ այցելություններ Գագարինը կատարեց նաև ԽՍՀՄ ողջ տարածքում։ Հաջորդող հետագա տարիներին Գագարինը վարում էր ակտիվ հասարակական-քաղաքական աշխատանք։ Ավարտել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ Աշխատել է Տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում, որն այսօր կրում է նրա անունը։ Այստեղ աշխատել է ու պատրաստվել կրկին տիրեզերք թռիչք կատարելուն։

1968 թվականի մարտի 27-ին Յուրի Գագարինը զոհվել է ավիավթարից՝ Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանի Նովոսյոլովո գյուղի մերձակայքում, երբ ուսումնական թռիչք էր իրականացնում ՄիԳ-15 ուսումնամարզական ինքնաթիռով. թռիչքը ղեկավարում էր փորձառու հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինը։ Ավիավթարի պատճառն ու հանգամանքները ցայսօր էլ ամբողջովին բացահայտված չեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր