ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դուք չէիք լսո՞ւմ՝ մարդիկ ինչե՜ր էին խոսում»․ Սիլվա Համբարձումյան
11:05, 15.04.2019 | mamul.am
4602 | 0

«Դուք պնդո՞ւմ եք, որ Մանվել Գրիգորյանը երեխաներ է բռնաբարել, որովհետև Ձեր այդ խոսքի հիման վրա է Ձեր դեմ գործ հարուցվել»,- լրագրողների հարցին՝ գործարար Սիլվա Համբարձումյանը պատասխանեց։ «Գիտեք, ես դա ինձանից չեմ հորինել, դա նույնպես մամուլից եմ իմացել, բայց երեկ էլ մամուլից տեղեկացա և խնդրել եմ պահեն այդ էջը, թե Մանվել Գրիգորյանը բանակում ինչեր է արել։ Դուք չե՞ք նայել դա, երեկ ամբողջությամբ «Ֆեյսբուք»-ը դրանով էր ողողված․․․ Եթե ինձ կանչեն Մանվել Գրիգորյանի դատական նիստին, ես դա էլ կներկայացնեմ»։

Հարցին՝ այսինքն՝ մամուլի հրապարակումների հիման վրա՞ եք նման հայտարարություններ արել, գործարարը պատասխանեց․ «Այո, այդ հրապարակումների հիման վրա։ Բացի այդ՝ ամբողջ հանրապետությունը խոսում է, դուք չէի՞ք լսում, դուք չէի՞ք լսում մարդիկ ինչեր էին խոսում․․․ Ինձ թվում է, որ եթե մամուլը չունենար մի փոքր ապացույց, չէր հրապարակի նման տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սիլվա Համբարձումյանը հետևյալ արտահայտությունն էր արել․ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Նա նաև նշել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր