ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
1890թ. այս օրը ծնվել է «Տիտանիկ» շոգենավի փրկված հայ ուղևորներից մեկը
21:25, 15.04.2019 | mamul.am
3966 | 0

1890թ. այս օրը ծնվել է խորտակված «Տիտանիկ»ի 711 փրկված մարդկանցից մեկը՝ Դավիթ Վարդանյանը:

«Տիտանիկ»-ում ընդհանուր առմամբ եղել է 6 հայ, որոնցից երկուսը՝ Դավիթ Վարդանյանն ու Նշան Գրիգորյանն են փրկվել: Մյուսների մասին ոչինչ հայտնի չէ:

«Տիտանիկ» շոգենավը

Տիտանիկի ամենակրտսեր հայ ուղևորի` Դավիթի ծննդյան օրն էր այդ օրը: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին, նավի խորտակման պահին, դառնում էր 22 տարեկան: Ընդհանուր խուճապից ու աղմուկից Դավիթն արթնացել էր ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա նետվել է ջուրն ու լողալով հասել ամենամոտ փրկարար մակույկին։

Այսբերգը, որին բախվում է «Տիտանիկը»

Դավիթ Վարդանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, մահացել՝ 1966թ. օգոստոսի 3-ին՝ 76 տարեկանում:

«Տիտանիկ»-ի կործանումը

Նշենք՝ «Տիտանիկ»-ը (բրիտանական տրանսատլանտյան շոգենավ) 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ բախվելով այսբերգին՝ խորտակվել է Հյուսիսային Ատլանտիկայում։

Նավակով փրկվողները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր