ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո». այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է
14:40, 15.04.2019 | mamul.am
3071 | 0

«Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին: Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության...»,- այսպես է արտահայտվել Ալեն Ջուֆրին:

Ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է 1904-ի ապրիլի 15-ին, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում: Հայկական անունն է` Ոստանիկ Ադոյան:

Նա 1915-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919-ին տեղափոխվել է Թբիլիսի, այնուհետև՝ ԱՄՆ:

Նրա արվեստում մշտապես արտահայտված է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը:

Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ` «Ջրվեժ», «Հոգեվարք», «Այգիներ Սոչիում» և այլն, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորող:

1946-ին, երբ այրվել է նկարչի արվեստանոցը, 36 նկարներն ու գրադարանը, նույն թվականին նա տարել է քաղցկեղի վիրահատություն։ Ավելի ուշ` ավտովթարից վնասվել է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դարձել է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին` 1948-ին Գորկին ինքնասպան է եղել։

Բնապատկերները Նյու Յորքում
«Նատյուրմորտ»
«Սև հրեշտակ»
«Նկարիչն ու իր մայրը»
«Աքոյի դիմանկարը»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր