ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստանում որևէ ոլորտում քայլ չի արվում»․ Ոսկան Սարգսյան
19:20, 15.04.2019 | mamul.am
2844 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում որևէ ոլորտում քայլ չի արվում, մինչև Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում այդ հարցով։ Մինչդեռ կառավարությունը պետք է ժամացույցի նման, մեխանիզմի պես գործի, նախարարներից յուրաքանչյուրն ամենօրյա աշխատանք կատարի իրեն վերապահված ոլորտում, նախարարությունների միջև համակարգում լինի, ոչ թե՝ աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը։ Լավ զորավարը Վարդան Մամիկոնյանի նման ինքը չի կռվում փղերի դեմ, այլ Կուտուզովի նման նստում է բլրին, հրամաններ տալիս, մարտը ղեկավարում։ Սերժ Սարգսյանն ամենափոքր հարցերը՝ դպրոցի տնօրենի նշանակում, մեկին բնակարանի նվիրում, անձամբ էր լուծում։ Վերջում այնքան հոգնեց, որ ի վիճակի չեղավ երկիրը ղեկավարելու։ Պատմությունը կարծես կրկնվում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր