ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մայր Աթոռը ներկայացրել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը
20:10, 15.04.2019 | mamul.am
2649 | 0

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ներկայացրել է
Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը։

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլի 16)

-Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 18)

- Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 7:30-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,

- Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

- Ոտնլվայի կարգ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,

- Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 19)

- Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,

- Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 20)

- Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 21)

- Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր