Այսօր «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդարադարձավ օֆշորային գոտիներում գրանցված լրատվամիջոցների հիմնադիրների հարցին. «Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնց հիմնադիրների մեջ կան օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ, իսկ եթե մենք չենք կարողանում գտնել այդ գոտիներում գրանցված սեփականատերերին, ապա ի՞նչ պետք է անենք․ կարծում եմ՝ մենք պետք է Վրաստանի նման օրենքով արգելենք օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների կողմից լրատվամիջոցների հիմնադրումը: Հայաստանը ԵՄ-ի հետ ունի պարտավորություն նաև ապահովելու աշխատակիցների աշխատանքային իրավունքները, սակայն մի ոլորտում, որտեղ շրջանառվում են հսկայական սև փողեր և շատ լրագրողներ վճարվում են ծրարներով, ինչպե՞ս կարող ենք ապահովել այդ պարտավորությունը՝ այն է լրագրողների աշխատանքային իրավունքները»,- ասաց Նավասարդյանը: |