ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ամենաշատ «նիկոլներ» ստացած մարդիկ կհայտնվեն մրցույթում»․ #SutNikol նախաձեռնություն
15:55, 15.04.2019 | mamul.am
6731 | 2

#SutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամները մամուլի ասուլիս են տալիս։ Նախաձեռնության համահեղինակներից Արթուր Դանիելյանը ներկայացնելով, թե ինչի հետ է կապված նախաձեռնության անունը, ասաց․ «Նիկոլ Փաշինյանն իր արած հայտարությունների 90 տոկոսը սկսել է հերքել, սկսել է ստել, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այս նախաձեռնությունը կոչել #SutNikol։ Ն․ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանությունը մեղադրում էր ստի և կեղծիքի մեջ, իսկ այսօր նա փաստացի ստում և կեղծում է»,- ասաց Դանիելյանը։

Նախաձեռնության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը համոզմունք հայտնեց, որ ապրիլյան իրադարձությունը ոչ մի աղերս չունի հեղափոխություն ակադեմիական թեզի հետ, այն ընդամենը պետական հեղաշրջում էր և եկել է ժամանակը, որպեսզի սկսենք ճիշտ խոսել։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ Նարեկ Սամսոնյանն էլ հավելեց, որ ակցիան, որն սկսվել է ապրիլի 1-ին, խորհրդանշական է, քանի որ կապված է խաբելու օրվա հետ․ «Նիկոլի ամբողջ իշխանությունը հիմնված է հանրության պոզիտիվ ընկալմամբ՝ մեկ մարդու հանդեպ»,- ասաց նա՝ ներկայացնելով նախաձեռնության հետագա անելիքները: «Մենք հայտարարում ենք դրամահավաք և մրցույթ այն բոլոր քաղաքացիների համար, ովքեր արվեստի միջոցով Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, թեզիսը, կոչը կներկայացնեն արվեստով։ Մրցույթն անցկացվելու է ֆեյսբուքյան տիրույթում։ Քաղաքացիներն իրենք կգնահատեն այդ գործերը, հաղթողները կստանան 1000 ԱՄն դոլար։ Այսպիսով, մինչև ամսի 26-ը մենք կընդունենք այդ հայտերը։ Կլինի հրապարակային, բաց միջոցառում, գնահատման չափանիշը կլինի Նիկոլը։ Ամենաշատ «նիկոլներ» ստացած մարդիկ կհայտնվեն մրցույթում, կլինի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ժյուրի»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց թիմը կազմված է այնպիսի մարդկանցով, ովքեր համարում են, որ ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ սահմանադրական կարգի տապալում և փորձում են վերականգնել այն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր