Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.07, EUR 542.91, RUB 7.61, GBP 608.65
+26 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«100 հազար դոլարանոց մեքենա գնողին դեմ են տալիս մի 15 հազար դրամանոց արտոնություն»․ Աշոտ Ասատրյան
05:10, 16.04.2019

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ էլեկտրոմոբիլներին արտոնություններ ենք տալիս, մարդը գնում 100 հազար դոլարի կարգի գումար է ծախսում, էլէկտրոմոբիլ է գնում, գալիս է, որ արտոնությունների մասին տեղեկանա, պարզվում է՝ արտոնությունը կայանատեղի չվճարելն ու ինչ-որ 3000 դրամանոց հարկ չվճարելն է այս պահին։ 100 հազար դոլարանոց մեքենա գնողին դեմ են տալիս մի 15 հազար դրամանոց արտոնություն։ Կառավարության -20% մաքսազերծումը դեռ ԱԺ չի մտել, բայց մեր հարևան Վրաստանում ասում են՝ արտոնությունները մի քանի անգամ ավելի շատ են։ Եթե ինչ-որ այլ արտոնություն գիտեք, որոնք ես չգիտեմ, ապա խնդրում եմ մեկնաբանության մեջ գրեք»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր