ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Էրդողանի թիմն ուսումնասիրում է նոր ընտրությունների հնարավորությունը
23:35, 15.04.2019 | mamul.am
1910 | 0

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ մտերիմ անձնական հարաբերություններով հայտնի լրագրող Ֆեհիմի Քորուն ուշագրավ տեսակետներ է հայտնել Ստամբուլում չհանգուցալուծվող հետընտրական գործընթացի վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:

Քորուն իր վերջին հոդվածում պնդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) վերջին օրերի գործողություններով ցույց է տալիս, որ ամեն ինչի պատրաստ է «Էրդողանի քաղաքական արկածների համար բոլոր գեղեցիկ բաների սկիզբը դարձած» Ստամբուլը ձեռքից բաց չթողնելու համար: Ըստ լրագրողի՝ իշխանության տարբերակներից մեկն էլ քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելն է:

«Սակայն մյուս կողմից էլ մտավախություն ունեն, որ նոր ընտրություններ անցկացնելու դեպքում կարող է ավելի մեծ տոկոսային տարբերությամբ պարտություն գրանցվել»,- գրել է Քորուն՝ նշելով, որ հնարավոր նոր ընտրությունների դեպքում գրանցվելիք պատկերի մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար ԱԶԿ-ն իր սոցոլոգիական ընկերություններին պատվիրել է հարցումների կատարել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր