Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում. ✅Տնտեսվարողներին՝ 50%-ի չափով ✅Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով ✅Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: |