Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.07, EUR 542.91, RUB 7.61, GBP 608.65
+26 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երբ քո մշակույթի կրողը չես, քրդից տարբեր չես». Սամվել Կարապետյան
06:05, 16.04.2019

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Նկարների առաջին խումբը ներկայացնում է 1710-ական թթ. երկրորդ կեսին Ամենայն Հայոց Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ Հավուց Թառ վանքում կատարված շինարարական աշխատանքների ժամանակ որպես շինանյութ մասնատված խաչքարերը (ակնառու են մետաղական սեպերի հետքերը որոնց օգնությամբ մասնատվել են գեղաքանդակ խաչքարերը)

Նկարների երկրորդ խումբը ներկայացնում է 1915-ից հետո Բաղեշի նահանգի Սբ. Կարապետ վանքում, Ծվար, Կամախ և Տափավանք գյուղերում բնակարանային շինարարության ժամանակ քրդերի ձեռքով որպես շինանյութ յուրացված խաչքարերը:

Արդյո՞ք սրանց միջև տարբերությունը որն է...

Ճանաչե՛նք մեզ, եթե նույնիսկ դա վնաս է առողջությանը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր