ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հովանավորչություն՝ նոր Հայաստանում. 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորած» անձը՝ ազատության մեջ. «Ժամանակ»
09:25, 16.04.2019 | mamul.am
3940 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսևորումներ, փաստորեն, պահպանվում են նաև նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները ևս արտոնություններ են ստանում։

Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսևան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար և հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է արձակվել։

Այսինքն՝ 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորելու» համար մարդը փաստացի անազատության մեջ է մնացել երկու ամիս, որից հետո ազատվել է պատասխանատվությունից»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր