ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զարթոնքի բնակիչները պահանջում են ազատ արձակել Նարեկ Մելքոնյանին
10:55, 16.04.2019 | mamul.am
3985 | 0

«Ազատություն Նարեկ Մելքոնյանին» պաստառներով Զարթոնք գյուղի մի խումբ բնակիչներ նշում են, որ իրենց ուզածն արդարություն է, որը պետք է այս պահին իրականացնի ներկա իշխանությունը․ «Առանց Նարեկի էստեղից չենք գնալու.. Նարեկը պատմության ուսուցիչ է, ով երեխաներին սովորեցրել է, որ ընտանիքը, հայրենիքը սրբություն են: Հիմա հարձակվել են էդ մարդու տան վրա, բա էդ երեխաները չեն ասի՞՝ մեզ սովորեցրել էիր պաշտպանվել»,- ասում են ցուցարարները։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Զարթոնքում համայնքապետ Պարույր Սարգսյանի կողմնակիցների ու նրա հրաժարականը պահանջողների միջև միջադեպ էր գրանցվել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը, կրակոցներ էր արձակել համագյուղացիների ուղղությամբ։ Գյուղացիների և Պարույր Սարգսյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք էր սկսվել։ Ծեծկռտուքի հետևանքով 5 տուժածից 4-ը դուրս են գրվել Արմավիր բժշկական կենտրոնից, միայն մեկի վիճակն էր գնահատվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր