ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ոչ ոք մեզ չի ցավակցել մշակութային հազարավոր կորուստների համար»․ Կարեն Մաթևոսյան
05:25, 19.04.2019 | mamul.am
3292 | 0

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիի Հովվի եկեղեցին լուսանկարներում ինձ միշտ շատ փոքր էր թվացել, բայց իրականում շատ ազդեցիկ է։ Թ. Թորամանյանը գրում է, որ չնայած փոքրությանը ճարտարապետական առումով այն մի գլուխգործոց է, որը չի զիջում բուն քաղաքի թագավորաշեն ու իշխանաշեն տաճարներին։ Ինչևէ, այս երկու նկարի մեջ 100 տարվա տարբերություն կա. երկրորդը նկարել եմ 2013-ին։ Կարելի է երևակայել, թե ինչ տպավորիչ էր կանգուն վիճակում։ Երևի Փարիզի Աստվածամոր տաճարի մասին նյութերի հեղեղն էր պատճառը, որ ակամա հիշեցի մեր այս կորած մարգարիտը, որի բուն անունն էլ չգիտենք։ Գուցե նույնպես Աստվածամորն էր նվիրված։ Ժողովուրդը գեղեցիկ ավանդազրույց է հյուսել գողտրիկ եկեղեցու կառուցման մասին։ Բայց այն հեռու է քաղաքակիրթ մարդկության աչքից և նրա քար առ քար հոշոտվելը ոչ ոք չի տեսել ու չի նկարել։ Եվ ոչ ոք մեզ չի ցավակցել ո՛չ Հովվի եկեղեցու, ո՛չ էլ մշակութային հազարավոր այլ կորուստների համար...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր