ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Միհրան Պողոսյանի շուրջ աղմուկ-աղաղակի մասին
16:00, 18.04.2019 | mamul.am
21986 | 1

Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ 2017-ին կարճված գործն իշխանափոխությունից հետո վերաբացվեց ու զարգացումները նոր թափ ստացան. «Պողոսյանի գործով ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ»,- ասաց գլխավոր դատախազը: Արդեն այսօր խուզարկություն կատարելու նպատակով ԱԱԾ-ն մտավ Պողոսյանի առանձնատուն:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապրիլի 15-ին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Ավելի ուշ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ նշվում էր նրա գտնվելու վայրը՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ի դեպ, ասում են՝ այդ շքեղ թաղամասում բնակարանների գները սկսվում են 1 միլիոն դոլարից։

Միհրան Պողոսյանի անվան հետ կապված անօրինություններն ու սկանդալներն անպատիժ էին մնում բացառապես Սերժ Սարգսյանի հովանավորչության շնորհիվ: Լուրեր կային, որ Պողոսյանի մորեղբայրը՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանը, սերտ հարաբերությունների մեջ էր Սերժ Սարգսյանի հետ:

Օգտատերերն այսօր հիշել են նաև, թե ինչպես էր նախորդ տարվա այս ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների շրջանակում, Պողոսյանի մեքենան աստիճաններով շտապում ԱԺ՝ դեմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր