ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Մանրամասներ՝ Պերուի նախկին նախագահի ինքնասպանությունից
18:05, 18.04.2019 | mamul.am
8247 | 0

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպան է եղել, այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ 69- ամյա նախագահն այդ քայլին դիմել է ձերբակալությունից խուսափելու համար: Նախկին նախագահին ձերբակալելու պատճառն օդեբրեխտյան կոռուպցիոն սկանդալի հետ վերջինիս կապն էր:

«Օդեբրեխտ»-ը շինարարական ընկերություն է, որը ծավալում է իր գործունեությունը Լատինական Ամերիկայի տարածքում: 2016թ. վերջին ընկերությունը հայտնել էր քաղաքական գործիչներին կաշառելու միջոցով տարածաշրջանում արդյունավետ պայմանագրեր կնքելու մասին: Դատարանի կարծիքով՝ Գարսիան, հնարավոր է, 100 հազար դոլար է ստացել այդ ընկերության համար շահավետ պայմանագրեր կնքելու դիմաց: «Օդեբրեխտ»-ի նախկին տնօրենները ներկայում համագործակցում են դատախազության հետ՝ նրանց տեղեկատվություն տրամադրելով:

Ալան Գարսիան Պերուի նախագահ է եղել երկու անգամ՝ 1985-1990 թվականներին և նորից ընտրվել է 16 տարի անց` 2006-2011 թվականներին կրկին ղեկավարել է երկիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր