ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչ-որ մեկը հարցրե՞լ է ինքն իրեն, թե որոնք են ռիսկերը, երբ ԱԱԾ ղեկավարը դառնա քաղաքական գործիչ». Համազասպ Դանիելյան
01:20, 19.04.2019 | mamul.am
3426 | 0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Հանրայինի եթերում անդրադարձավ ԱԺ-ի ընդդիմադիր ուժերի քննադատություններին՝ կառավարության կազմի փոփոխության շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ. «Ծիծաղելին այն է, որ քննադատությունը պետք է կապված լինի այն նյութի հետ, ինչը որ քննարկում ենք: Երբ մենք քննարկում ենք կառավարության կառուցվածքը, դա ուղղակի ոչ մի կապ չունի վարչապետի լիազորությունների սահմանների հետ, ոչ էլ կապ ունի ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի վերահսկողութան ենթակա լինել-չլինելու հետ»,- ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի և ոստիկանության նախարարություն դառնալու հարցին` պատգամավորը նշեց. «Երբ պահանջում են, որ ԱԱԾ-ն դառնա նախարարություն, հիմնական փաստարկն այն է, որ ԱԱԾ ղեկավարը պիտի գա ԱԺ և մենք կարողանանք հարցուպատասխանի միջոցով վերահսկել իրեն: Իսկ ինչ-որ մեկը հարցրե՞լ է ինքն իրեն, թե որոնք են ռիսկերը, երբ ԱԱԾ ղեկավարը դառնա քաղաքական գործիչ: Պատկերացրեք, որ ունենք ԱԱԾ-ի պես նախարարություն, որը դառնում է քաղաքական առուտուրի, բանավեճերի առիթ, մենք ուզո՞ւմ ենք էդպիսի բան:

Եթե խնդիրը նշված կառույցների հաշվետվողականությունն է Ազգային ժողովի առաջ, ես գտնում եմ, որ հաշվետվողականության որոշակի մակարդակ արդեն իսկ կա և թող այդ եղած գործիքակազմը դեռ օգտագործեն»,- նշեց Համազասպ Դանիելյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր