ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Այսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է
11:50, 19.04.2019 | mamul.am
2526 | 0

Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ծննդյան օրն է։

Այսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է
Նա կդառնար 48 տարեկան։ Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է 2016թ. հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավմանը, ինչի հետևանքով խմբավորման մյուս անդամների հետ բանտարկվել է։
Այսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է
Մոտ երկու տարի անազատության մեջ մնալուց հետո, 2018թ․ օգոստոսի 17-ին՝ Հայաստանի թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, ազատ է արձակվել: Վերջինս ազատության մեջ հայտնվելուց երկու ամիս անց մահացավ՝ 2018-ի հոկտեմբերի 9-ին։
Այսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է

«Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը, Արային Խանդոյանի մահվանից հետո հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարեց․ «Արայիկ Խանդոյանի մահվան մեջ մեղավոր են ոստիկանները և բժշկական ոչ պատշաճ միջամտությունները: Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր