ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս համակարգը իր սկզբնավորումից մինչև հիմա տոննաներով աղբ է կուտակել իր տակ»․ Կարինե Հարությունյան
13:30, 19.04.2019 | mamul.am
2978 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 23-ին միաժամանակ երջանկության և վախի զգացումներ եմ ապրել: Երջանիկ էի Նիկոլ-Սերժ հանդիպումի արդյունքից, բայց դրա հետ նաև վախ մտավ մեջս. սուտ չլինի հանկարծ, շատ չլինի հանկարծ... Այդ օրվանից վախս չի լքում ինձ՝ վարչապետի համար, նոր իշխանության համար, քաղաքացիներիս համար, երկրի համար: Փակագծերը չբացած էլ պարզ են, թե ինչ վախեր են դրանք: Երեկվա օրը շատ ավելի խառն էր, քան ապրիլի 22-23-ն էին: Հեղափոխության տղաներից մեկի նկատմամբ մեղադրանք կա: Դավիթին չեմ ճանաչում, չեմ կարող անգամ բան ասել իր ազնվության կամ անազնվության մասին, բայց գիտեմ, որ ոչ մեկին բացի քո անձից չես կարող երաշխավորել: Աղասի Այվազյանը մի օր լավ ասաց իր հարցազրույցում՝ մարդ եմ, ձեռքեր ունեմ... Բայց Դավիթը հեղափոխության տղերքից է ինձ համար, ու դա հերիք է, որ ցավամ իր համար էլ, հեղափոխության, վարչապետի և երկրի համար էլ: Մեզ համար: ԱԱԾ-ի նմատմամբ երբեք վստահություն չեմ ունեցել: Սա մի համակարգ է, որը, իր սկզբնավորումից մինչև հիմա, տոննաներով աղբ է կուտակել իր տակ: 1988-ին՝ այն ժամանակվա ԿԳԲ-ում, հարցաքննվել եմ մեկ ժամից ավելի՝ հայ և ռուս քննիչների կողմից: Մաշկիս վրա զգացել եմ, թե ինչ և ինչպիսին է այդ համակարգը: Վստահ եմ՝ չի փոխվել: Դա հստակ ծրագրով ժամացույցի պես աշխատող կառույց է՝ իր ներքին կանոններով ու տրամաբանությամբ: Նոր Հայաստանի ԱԱԾ-ն արդյո՞ք ուրիշ է, չգիտեմ: Ավելորդ է ասել, որ ակնկալում եմ արդար քննություն: Ակնկալում եմ արդար քննություն: Եվ ակնկալում եմ, որ նոր Հայաստանի պաշտոնյաները, նրանց հարազատները որևէ կերպ չառնչվեն, էլ չասեմ՝ թաթախված չլինեն կոռուպցիոն գործարքների մեջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր