ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ցեմենտի հումքի վրա ևս պետտուրք պետք է դրվի, այլապես տեղական ցեմենտ արտադրողները կսկսեն հումքը ներմուծել, ոչ թե արտադրել»․ Մ․ Մելքումյան
12:15, 19.04.2019 | mamul.am
2374 | 0

«Եթե հարկում ենք ցեմենտն ու կլինկերը (ցեմենտի հումք), նույն գինն է մնում, ամեն ինչ հավասարվում է զրոյի, որովհետև համարյա նույն պրոդուկտն է, այլևս ձեռնտու չի լինի կլինկեր արտադրել, կբերեն կաղան»,- այսօր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, «Արարատ ցեմենտն»-ն ունի 1400 աշխատող+500 վարորդ, իսկ Հրազդանի ցեմենտի գործարանը՝ 400 աշխատող։ Նրանք արտադրում են 80% արտադրանք: Եթե սահմանի վրա իրանական ցեմենտի և ցեմենտի հումքի՝ «կլինկերի» հումքը նույն գինն ունեն, հումքի վրա ևս պետտուրք պետք է դրվի, այլապես տեղական ցեմենտ արտադրողները կսկսեն առավելապես հումքը ներմուծել, ոչ թե արտադրել»:

Հիշեցնենք՝ Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր