ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել հայ գործընկերներին ավելի պրագմատիկ լինել
14:35, 19.04.2019 | mamul.am
4575 | 0

Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլլաևայի խոսքերով, եթե Հայաստանը բանակցային գործընթացում առաջ է քաշում անկեղծությունն ու վստահությունը, ապա երկու երկրները համատեղ պետք է աշխատեն փոխադարձ վստահության ստեղծման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է արել միանալ «3+2» ձևաչափով հայտարարություններին և աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը: «Այդ հայտարարությունները վստահաբար խթանում են երկու երկրներին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտությանը: ՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա, որ ստատուս քվոն անընդունելի է, անկայուն, և այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր