ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Էդուարդ Շարմազանովը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին
14:45, 19.04.2019 | mamul.am
7854 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, նշել է․ «Տհաճ միջադեպ է, տհաճ իրողություն է և ուզում եմ ֆիքսենք, որ արդեն այն ինչ տեղի է ունենում մինչև հիմա, խոսում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի և ձախողման մասին։ Հնարավոր է ընդամենը երկու տարբերակ և երկու զարգացում։ Երկու զարգացման դեպքում էլ Նիկոլը և իրա իշխանությունը պարտված են։ Ասեմ՝ ինչու․ երեկ, ինչքան ես տեղյակ եմ, Սանասարյան Դավիթն ասել է, որ սա շինծու գործ է․․․ Հիմա, եթե սա շինծու գործ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն, և եթե Նիկոլ Փաշինյանի նշանակած մարդը, դըմբ-դըմբ-հու-ի հեղաշրջման արդյունքում բարձր պետական պաշտոն ստանձնած, նրա քայլող եղբայրն ասում է, որ շինծու գործ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում բոլոր մնացած գործերը՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև Մանվել Գրիգորյան, շինծու են»։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր