ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
17:05, 19.04.2019 | mamul.am
4336 | 0

պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել <> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։

Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի՝ իրեն վերագրված մեղադրանքը՝ նշելով, որ եզրակացությունը դատական կարգով վիճարկելու է։ Ավելին, ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդհանրապես չպետք է վարույթ ընդուներ Արամ Սիմոնյանի դիմումը։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 17-ին։

Հիշեցնենք, որ նա ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով մեղադրվում է նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր