ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչի՞ համար պետք է Դավիթին հետապնդեն»․ Լիզա Ճաղարյան
03:30, 20.04.2019 | mamul.am
5478 | 0

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե նկատել եք՝ ոչ մի բառ չեմ գրել Դավիթ Սանասարյանի մասին։ Չեմ գրել, որովհետև չգիտեմ։ Ոչ հավատալու իրավունք կամ հիմք ունեմ, ոչ էլ՝ չհավատալու։ Անկախ Դավիթ Սանասարյանի քաղաքական հայացքների նկատմամբ իմ վերաբերմունքի՝ շատ ուրախ կլինեմ, եթե չհաստատվեն մեղադրանքները։ Բայց․․․ Ոնց ուզում եք պաշտպանեք Դավիթին, «քաղաքական հետապնդում» զառանցանքը մեյդան մի գցեք, հա՞։ Ինչի՞ համար պետք է Դավիթին հետապնդեն։ Ինքը կարծեմ իշխանության ներկայացուցիչ է, հեղափոխության մասնակից է, նաև՝ երբեք նոր կառավարության դեմ ծպտուն չի հանել։ Չեղած բաներ ասելով՝ միմիայն արջի ծառայություն եք մատուցում Դավիթ Սանասարյանին։ Եթե սա չեք հասկանում, ավելի լավ է լռեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր