ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
ՄԻԵԴ-ը կհրապարակի մարտի 1-ին վերաբերող «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը
12:35, 20.04.2019 | mamul.am
6036 | 0

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ապրիլի 25-ին կհրապարակվի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: Նշվում է, որ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի բողոքի համար հիմք են հանդիսացել 2008թ. ՀՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն ու դրանց հաջորդող իրադարձությունները: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այդ ընթացքում ոտնահարվել են ազատության ու անվտանգության, հավաքների ու ցույցերի անցկացման, խոսքի ազատության հիմնարար դրույթները: Տեր-Պետրոսյանն իր բողոքում նաև նշել է, որ իրեն ստիպողաբար դուրս են բերել Ազատության հրապարակից ու տնային կալանք սահմանել: Մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանության իրականացրած գործողությունների հետևանքով 10 մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր